«Յուվենտուսի» պաշտպանը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատտին համաձայնել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, որը նախատեսված է մինչև 2030 թվականը, հայտնում է Նիկոլո Շիրան։

Պայմանագիրը կներառի նաև ավտոմատ երկարաձգման հնարավորություն ևս մեկ մրցաշրջանով։ Կենտրոնական պաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 2.5 միլիոն եվրո։ Աղբյուրը պնդում է, որ խաղացողը մերժել է «Նապոլիի», «Վեսթ Հեմի», «Նոթինգհեմի» և «Էվերթոնի» առաջարկները, քանի որ ցանկանում է իր ապագան կապել «Ծեր Սինյորայի» հետ։

Պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը կարվի շուտով։ Ֆեդերիկո Գատտին այս մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 40 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Իտալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։