«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է հայտնվել իր եղբոր՝ Ջուդ Բելինգհեմի հետ նույն թիմում։
Marca-ի տվյալներով՝ Ջոբը տպավորել է «Ռեալ Մադրիդին» իր խաղով, և մադրիդյան ակումբն այժմ ուշադիր հետևում է 19-ամյա խաղացողին։
Ջոբ Բելինգհեմը այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում Չեմպիոնշիփում անցկացրել է 39 խաղ, խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։