Անգլիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը համեմատել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալին Լիոնել Մեսսիի հետ։ Երիտասարդ խաղացողը գոլ խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ խաղի 24-րդ րոպեին։
Շուտով Ֆերան Տորեսը խփեց երկրորդ գոլը «Ներաձուրիի» դեմ խաղում և հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Ընդմիջումից հետո թիմերը ևս մեկ գոլ խփեցին։
«Յամալի խաղը առաջին խաղակեսում… Նա Մեսսիի ոգով խաղաց։ Յամալին դիտելը նման էր Մեսսիին դիտելուն։ Ամեն ինչ կանգ է առնում, նրա շուրջը բոլորը սառչում են՝ տեսնելու, թե ինչ է նա անելու», – CBS Sports-ին ստուդիայում ասել է Կարագերը։