Հենրիխ Մխիթարյանը՝ Լամին Յամալի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին։

«Ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան լավ ֆուտբոլիստ է նա։ Մենք փորձեցինք կանգնեցնել նրան, բայց դա շատ դժվար էր, քանի որ նա ունի մեծագույն տաղանդ։ Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ թույլ չենք տա նրան նույնը անել», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա Միլանում, հաջորդ երեքշաբթի։