Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Լամին Յամալի մասին Սիմոնե Ինձագիի խոսքերին

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հայտարարությունը Լամին Յամալի մասին։

Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 3-3 հաշվով ավարտված խաղից հետո «ներաձուրիի» մարզիչը գովեստի խոսքեր ասաց 17-ամյա կատալոնացի թևայինի մասին.

«Նման խաղացողներ ծնվում են 50 տարին մեկ»։

Քիչ անց Ֆլիկին խնդրեցին կիսվել իր կարծիքով այս հարցի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ Յամալը իսկապես յուրահատուկ խաղացող է։ Ես բազմիցս ասել եմ, որ Լամինը հանճար է։ «Այս ամենը անել 17 տարեկանում… Անհավատալի է», – լրագրողների հետ հարցազրույցում պատասխանել է Ֆլիկը։ Լամին Յամալը մեկ գոլ է խփել «Ինտերի» դեմ խաղում։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին Միլանում։