Ֆրենկի դե Յոնգ․ «Կարծում եմ՝ հանդիսատեսը իսկապես վայելեց այս խաղը»

Կայացավ մայրցամաքի գլխավոր եվրոպական ֆուտբոլային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ խաղը, որտեղ կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալեց Միլանի «Ինտերին»։

Կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է անցած խաղի իրադարձությունները։ Նա կարծում է, որ հանդիսատեսը իսկապես վայելել է այդքան բարձրորակ և իրադարձություններով լի խաղը։

«Խաղ, որում շատ բան տեղի ունեցավ։ Շատ գոլեր։ Կարծում եմ՝ հանդիսատեսը իսկապես վայելեց այս խաղը։ Հիմա մենք պետք է հաղթենք Իտալիայում», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Պատասխան խաղը կկայանա Միլանում մեկ շաբաթ անց։