Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է լքել կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի տվյալներով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու առաջատար ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Արսենալի» եւ «Լիվերպուլի» մասին է։

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը հոլանդացու վաճառքից ակնկալում է ստանալ 50-70 միլիոն եվրո։ Դե Յոնգը կատալոնական գրանդի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը 27-ամյա խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։