Էռնեստո Վալվերդե․ «Մենք կհանդիպենք աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի հետ»

Իսպանական «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա դիմակայության մասին։

«Մենք կհանդիպենք աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի հետ։ Նրանք կարող են հաղթել Եվրոպա լիգան։ Այս մրցաշրջանում Եվրոպա լիգան հաղթելը նրանց վերջին հնարավորությունն է Չեմպիոնների լիգա դուրս գալու համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անսովոր ցածր տեղում է», – ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը փոխանցում է բասկերի գլխավոր մարզչի խոսքերը։

«Ատլետիկի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև առաջին խաղը կկայանա Բիլբաոյի մարզադաշտում այսօր՝ մայիսի 1-ին։ Մրցակիցները պատասխան խաղը կանցկացնեն «Օլդ Թրաֆորդում» հաջորդ հինգշաբթի։