«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Կավասակիից» կրած պարտությունը (2-3):
«Երբեմն երազանքը պետք է սպասի։ Ես հպարտ եմ այս թիմով և այն ամենով, ինչ մենք արեցինք խաղադաշտում։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր հավատացին մեզ և միշտ աջակցեցին մեզ։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում», – գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։