«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն որոշել է լքել թիմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆրանսիացին դժգոհ է թիմում իր դերից և հետաքրքրված է իրավիճակի փոփոխությամբ։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ փոխելու ակումբային գրանցումը։
Քրիստոֆեր Նկունկուն այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։