«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է ստանձնել «Ռոմայի» մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական թիմի ղեկավարությունը 37-ամյա իսպանացուն ներառել է Կլաուդիո Ռանիերիի հնարավոր փոխարինողների կարճ ցուցակում, ով թիմի հետ աշխատելու է մինչև մրցաշրջանի ավարտը։
Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ Ա Սերիայի նորեկը 34 տուրից հետո 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ «Ռոման» 60 միավորով վեցերորդ տեղում է։