«Արսենալը» տրանսֆերային թիրախ ունի

Մեկ այլ անգլիական ակումբ՝ Լոնդոնի «Արսենալը», ուշադրություն է դարձրել հարձակողական կիսապաշտպան Ռայան Չերկիի խաղին։

Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։

«Արսենալը» կփորձի մրցակցել խաղացողի համար «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի», ինչպես նաև Գերմանիայից և Իտալիայից մի շարք թիմերի հետ։ Ֆուտբոլիստի գինը կկազմի 35 միլիոն եվրո։

Նրա ներկայիս պայմանագիրը ֆրանսիական «Լիոնի» հետ լրանում է 2026 թվականի հունիսին, և Չերկին, ինչպես սպասվում է, կհեռանա թիմից այս ամռանը։