Դարպասապահ Անդրեյ Լունինի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ուկրաինացին ցանկանում է մշտական ֆուտբոլիստ լինել խաղադաշտում, իսկ «Ռեալ Մադրիդում» նա երկրորդն է Տիբո Կուրտուայից հետո։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, 26-ամյա Լունինի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն կապ է հաստատել «Ռեալ Մադրիդի» հետ և ակումբին տեղեկացրել դարպասապահի առաջարկների մասին։ Ուկրաինացին հետաքրքրված է մի քանի ակումբներով, որոնցից մեկը «Գալաթասարայն» է։
Transfermarkt պորտալը Լունինին գնահատում է 20 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 60 խաղ, որոնցում բաց է թողել 70 գոլ։