Հայտնի են Խաբի Ալոնսոյի տրանսֆերային թիրախները, եթե նա մարիզի «Ռեալ Մադրիդը»

Խաբի Ալոնսոն կարող է մոտ ապագայում փոխարինել Կառլո Անչելոտիին «Ռեալ Մադրիդի» մարզչի պաշտոնում։ Ըստ AS-ի` Ալոնսոն արդեն ընտրել է երեք նոր խաղացող մադրիդյան թիմի համար։

Ալոնսոն ցանկանում է, որ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը «Բայերից» հեռանա և իր հետ տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Սակայն 21-ամյա գերմանացու տրանսֆերի շուրջ համաձայնության գալը հեշտ չի լինի, քանի որ նրա արժեքը կկազմի ոչ պակաս, քան 100 միլիոն եվրո։ Բացի այդ, Վիրտցով հետաքրքրված են նաև այլ առաջատար ակումբներ. հաղորդվում էր, որ «Բավարիան» մոտ է ֆուտբոլիստի հետ համաձայնության գալուն։

Պաշտպան Ջոնաթան Տան նույնպես կարող է Լևերկուզենից տեղափոխվել Մադրիդ։ Նա նախնական համաձայնություն ուներ «Բարսելոնայի» հետ, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով գործարքը կարող էր ձախողվել, ինչից կարող էր օգտվել «Ռեալը»։ 29-ամյա Տան կարող է այս ամռանը պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։

Ալոնսոյի մեկ այլ թիրախ է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդին: