«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն ամռանը կհեռանա թիմից՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է Calciomercato.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետի ապագան ակումբում արդեն որոշված է։ Իտալիայի գավաթի եզրափակչում «Բոլոնիայի» դեմ պարտության դեպքում նա կազատվի զբաղեցրած պաշտոնից ղեկավարության որոշմամբ, իսկ մրցաշարում հաղթանակի և գավաթը նվաճելու դեպքում մասնագետը միևնույն է կհեռանա իր պաշտոնից իր կամքով՝ հրաժարական տալով։
«Միլանը» ներկայումս զբաղեցնում է իններորդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։ Պորտուգալացու գլխավորությամբ ակումբը նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Կոնսեյսաուն նշանակվեց «Միլանի» գլխավոր մարզիչ՝ կնքելով մեկուկես տարվա պայմանագիր։