Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Բավարիան» ցանկանում է ուժեղացնել իր կազմը։

Ինչպես հաղորդում է Spanish Sport-ը, մյունխենյան ակումբը դիտարկում է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին գնելունժ հնարավորությունը։ Նշվում է, որ 26-ամյա Արաուխոյի պայմանագրում ներառված է 65 միլիոն եվրոյով գնման հնարավորություն։

«Բավարիան» արդեն հետաքրքրվել է ուրուգվայցի ֆուտբոլիստի իրավիճակով։ Ռոնալդ Արաուխոն կարող է փոխարինել Կիմ Մին Ջեին «Բավարիայի» պաշտպանության գծում։

Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 20 խաղ, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում թիմակիցներին։