«Ռեալ Մադրիդը» հայտարարություն է տարածել Ֆերլան Մենդիի վնասվածքի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի պաշտպան Ֆերլան Մենդիի վնասվածքի վերաբերյալ։

«Ակումբի բժշկական ծառայության կողմից Ֆերլան Մենդիի անցկացված զննումից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ քառագլուխ մկանի առաջային ուղիղ մկանի ջիլի պատռվածք։ Մենք սպասում ենք հետագա զարգացումներին», – ասվում է մադրիդյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մենդին վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում՝ «Բարսելոնայի» դեմ (3-2)։