Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։
Այսպիսով, Լուիս Էնրիկեի սաները 21-րդ դարի ֆրանսիական ակումբների շարքում նվաճում սահմանեցին։ Այս մասին հայտնում է Opta Jean վիճակագրական պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն վերջին 34 տարվա ընթացքում դարձել է առաջին ֆրանսիական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1991 թվականին «Մարսելի» և Մոսկվայի «Սպարտակի» միջև խաղում (3-1)։