«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգայի 2024/2025 մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչ խաղում ՊՍԺ-ի դեմ կրած պարտության մասին (0-1)։
«Մենք ավելիին էինք արժանի։ Ես արդեն ասել եմ «Ռեալի» դեմ խաղից հետո։ Մենք պետք է գնանք Փարիզ և հաղթենք։ Մենք կվերանայենք խաղը և կփորձենք բարելավել այն մի քանի ասպեկտներով։
Այո, այստեղ դեռ 50-50 է։ Եթե ուզում ես հասնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, պետք է ինչ-որ յուրահատուկ բան անես։ Այդ դեպքում մենք պետք է ինչ-որ յուրահատուկ բան անենք Փարիզում», – Արտետայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Փարիզում մայիսի 7-ին։