Մաուրիցիո Սարրին կարող է գլխավորել իտալական գրանդը

Մաուրիցիո Սարին կարող է դառնալ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը։

Football Italia-ի տվյալներով՝ իտալացի մասնագետը միլանյան ակումբի կարճ ցուցակում է։

Սարին պատրաստվում է փոխարինել Սերխիո Կոնսեյսաոյին, ով «Միլանում» անցկացրել է ընդամենը վեց ամիս։ Ռոսոներիի ղեկավարությունը դժգոհ է Կոնսեյսաոյի աշխատանքից։

66-ամյա Սարին «Լացիոյից» հեռանալուց հետո այժմ ազատ գործակալ է։