Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ հանուն Լա Լիգա տեղափոխվելու

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդով, ով, իր հերթին, նույնպես ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է iPaper-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» անգլիացի ֆուտբոլիստին գնահատում են 50 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբի ճամբարում այս գումարը չափազանց բարձր է համարվում։

Նշվում է, որ Ռեշֆորդը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Անցած ձմռանը հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա»։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։