Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ցանկանում է փոխել թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա խաղացողը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելով։ Տրանսֆերի հավանական արժեքը գնահատվում է 58-60 միլիոն եվրո։ Այս գործարքը իրականացնելու համար «Բլաուգրանան» ստիպված կլինի բաժանվել իր որոշ խաղացողներից։
Բերնարդուն «Քաղաքայինների» կազմում խաղում է 2017 թվականի ամռանից։ Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Սիլվան Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 խաղ, խփել երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։