«Լիվերպուլը» պատրաստվում է այս ամռանը ձեռք բերել «Նյուքասլի» 25-ամյա շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակին, որին նրանք համարում են իրենց գլխավոր տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլը» ցանկանում է շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ առնվազն 150 միլիոն եվրո:
Նշվում է, որ մերսիսայդցիները պատրաստ են նմանատիպ գումար ծախսել հարձակվողի տրանսֆերի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսակը մերժել է «Նյուքասլի» մի քանի առաջարկներ՝ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել 26 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։