Լամին Յամալը՝ «Ինտերի» դեմ հանդիպման մասին

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ հանդիպման մասին։

«Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» դեմ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց մենք նույնպես ուժեղ ենք և պետք է ամեն ինչ անենք եզրափակիչ դուրս գալու համար», – ասել է երիտասարդ իսպանացին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։