Հայտնի է՝ ով կարող է մարզել «Բայերը», եթե Խաբի Ալոնսոն հեռանա մարզչի պաշտոնից

Գերմանական «Բայերը» շարունակում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ փնտրել։ Ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն, հավանաբար, կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։

Լևերկուզենի ղեկավարության համար գլխավոր առաջնահերթությունը այնպիսի մասնագետի հրավիրելն է, որը կապահովի հարձակողական խաղ և գնդակի նկատմամբ վերահսկողություն։ Նա պետք է նաև տիրապետի անգլերենին։

Չավի Հերնանդեսը և Էրիկ տեն Հագը լավագույնս համապատասխանում են այս պահանջներին, հաղորդում է Kicker-ը։ Չավին, ով երեք տարի մարզել է «Բարսելոնան», այժմ չի մարզում որև է ակումվէ։ Էրիկ տեն Հագը նույնպես արձակուրդում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ռեալ Սոսյեդադի» մարզիչ Իմանոլ Ալգուասիլը կարող է ստանձնել «Բայերի» մարզչի պաշտոնը, սակայն նրա անգլերենի իմացությունը բավարար չէր։