Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» շռայլ առաջարկ է արել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին և ակումբի աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին հայտնել է Sports Zone պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Հիլալը» ցանկանում է ցանկացած գնով բաժանվել Ժորժե Ժեզուսից և հրավիրել Անչելոտտիին, քանի որ սաուդյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ այս քայլով կկարողանա ազդել Վինիսիուսի հնարավոր տրանսֆերի վրա, ով ակումբի հիմնական նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ սաուդյան ակումբն արդեն կապ է հաստատել 24-ամյա բրազիլացու շրջապատի հետ։ Սաուդցիները պատրաստ են նրա համար վճարել 800 միլիոն եվրո, ներառյալ տրանսֆերային վճարը, աշխատավարձը և բոնուսները։ Այնուամենայնիվ, առայժմ բրազիլացին հակված է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անչելոտտին հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։