Հենրիխ Մխիթարյանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին․ «Մենք կփորձենք հասնել եզրափակիչ»

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղը։

«Դա հեշտ չի լինի, քանի որ «Բարսելոնան» ունի շատ երիտասարդ և տաղանդավոր թիմ, որի մեջ մտնում են նաև մի քանի շատ փորձառու խաղացողներ։ Դա հետաքրքիր կլինի, քանի որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները միշտ հիանալի են, և մենք հույս ունենք, որ կկարողանանք հնարավորինս լավ խաղալ, անցկացնել երկու հիանալի խաղ՝ առաջինը և պատասխանը, և փորձել հասնել եզրափակիչ։

Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է, անկախ նրանից՝ խաղում ենք Չեմպիոնների Լիգայում, Ա Սերիայում, թե Իտալիայի գավաթում։

Մենք կփորձենք «Բարսելոնայի» հետ խաղերին մոտենալ այնպես, ինչպես մոտեցել ենք «Բավարիայի», «Ֆեյենորդի» և ընդհանուր փուլի մյուս մրցակիցների հետ խաղերից առաջ։ Կտեսնենք, թե վերջում ինչ կլինի», – Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։