CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն ուժեղ գտնվեց «Արսենալից» 🎥

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին։

Հանդիպումը ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Խաղի 4-րդ րոպեին ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն խփեց հանդիպման միակ և հաղթական գոլը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին՝ Փարիզում։