Կառլո Անչելոտտին մերժել է Բրազիլիայի հավաքականի առաջարկը․ մասնագետը այլ առաջարկ է ստացել

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, Լոնդոնում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցչի ուղեկցությամբ կայացած հանդիպման ժամանակ, հրաժարվել է պայմանագիր կնքել և ընդունել հավաքականը գլխավորելու առաջարկը։ Այս մասին հայտնել է իսպանական Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը կապ է հաստատել CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի հետ՝ շնորհակալություն հայտնելու ցուցաբերված հետաքրքրության համար։ Մարզիչն այժմ քննարկում է Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի կողմից արված նշանակալի առաջարկը։

Նշվում է, որ Անչելոտտին կգլխավորի «սերուցքային» թիմը Ակումբային աշխարհի առաջնությունում և միայն այս մրցաշարից հետո կկարողանա լքել «Ռեալը» և գլխավորել մեկ այլ թիմ։

Նաև նշվում է, որ Կառլո Անչելոտտին «Ռեալ Մադրիդից» որպես փոխհատուցում խնդրել է 4 միլիոն եվրո, սակայն ակումբը մերժել է այս առաջարկը և կարծում է, որ իտալացի մասնագետը կհրաժարվի «Արքայական» ակումբի հետ մեկ տարվա պայմանագրից։