«Արսենալի» հարձակվող Իթան Նվաներին Չեմպիոնների Լիգայի ռեկորդ սահմանեց անգլիացի և Պրեմիեր Լիգայի խաղացողների շրջանում՝ ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում (0-1)։
18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ 90-րդ րոպեին՝ փոխարինելով Մարտին Էդեգորին։
Opta-ի տվյալներով՝ 18 տարեկան և 39 օրական Նվաներին դարձավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում խաղացած ամենաերիտասարդ անգլիացին և Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ խաղացողը։
Հատկանշական է, որ Նվաներին գերազանցեց իր թիմակից Մայլս Լյուիս-Սկելիի (18 տարեկան 215 օրական) ռեկորդը, որը սահմանվել էր նույն խաղում ավելի վաղ։