Խիստ պատիժ․ Անտոնիո Ռյուդիգերը որակազրկվել է

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն վեց խաղով որակազրկել է «Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին՝ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում (2-3) ցուցաբերած վարքագծի համար։

Հիշեցնենք, որ երկրորդ լրացուցիչ ժամանակի ավելացված ժամանակում Ռյուդիգերը, գտնվելով տեխնիկական գոտում, սառույց նետեց մրցավարի վրա, հայհոյեց մրցավարին, իսկ կարմիր քարտ ստանալուց հետո շարունակեց ագրեսիվ պահել իրեն։

32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լա Լիգայի մնացած խաղերը։