Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն արտագնա հանդիպումում կխաղա Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Փարիզյան ակումբի կիսապաշտպան Վիտինյան իր մտքերով է կիսվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Ես այս խաղում հստակ ֆավորիտ չեմ տեսնում։ Գիտենք, որ մեր մրցակիցը հատկապես ուժեղ է ստանդարտ դիրքերում։ Մեզ համար կարևոր է մնալ կենտրոնացած և հանգիստ։ Նման խաղերում, որտեղ ճնշումը մեծ է, սա շատ նշանակալի է», — պորտուգալացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Արսենալի» և ՊՍԺ-ի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 29-ին, Լոնդոնում։ Խաղի կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։