«Թոթենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
To The Lane and Back-ը հաղորդում է, որ «Թոթենհեմը» քննարկում է 28-ամյա մալիացու վաճառքը այս ամռանը։ Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի և Իտալիայի ակումբները։
Հաղորդվում է, որ «Թոթենհեմը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում և խփել է երկու գոլ։ Մալիացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։