«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել «Սպորտինգ Լիսաբոնի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև շատ այլ ակումբներ, սակայն «Կարմիր սատանաները» մոտ են հարձակվողին ձեռք բերելուն․ հաղորդում է Football Transfers-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները արդեն համաձայնության են եկել շվեդի տրանսֆերի հարցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպորտինգը» իր աստղի համար պահանջում է մոտ 70 միլիոն եվրո։ Վիկտոր Գյոկերեսը այս մրցաշրջանում «Առյուծների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է 52 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Հարձակվողը վերջերս խփեց չորս գոլ և առաջ անցավ առաջին տեղով Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում։