«Ռեալը» ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել ամռանը

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» 26-ամյա կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիստերով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանան 100 միլիոն եվրոյի առաջարկ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել է յոթ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: