Պոլ Պոգբան բանակցություններ է վարում այլ ակումբի հետ

Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Դի Սի Յունայթեդ»։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբը MLS-ի մյուս թիմերից ավելի առաջ է գտնվում ֆրանսիացու հետ բանակցություններ վարելու գործում, և այժմ բանակցություններ են ընթանում։

«Դի Սի Յունայթեդը» 10 տուրից հետո Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։

Ֆուտբոլիստն այժմ 32 տարեկան է։ Նա իր ազգային հավաքականի հետ 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։