Ավելին քան 100 միլիոն եվրո․ «Չելսին» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդիզը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ։ «Թոշակառուների» ղեկավարությունը պատրաստ է 19-ամյա խաղացողի տրանսֆերի համար վճարել մոտ 100 միլիոն եվրո։

Քենանի գործող աշխատանքային պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 33 խաղի, խփել վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։