«Միլանը» որոշում է կայացրել Սերժիո Կոնսեյսաուի վերաբերյալ

«Միլանի» մարզիչ Սերժիո Կոնսեյսաուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, նույնիսկ եթե Կոնսեյսաուն հաղթի Իտալիայի գավաթը, պորտուգալացին կհեռանա իր պաշտոնից, որը զբաղեցնում էր անցյալ տարվա դեկտեմբերից։

Հիշեցնենք, որ «Միլանը» դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիայի» հետ։

Ա Սերիայում «Միլանը» 34 տուրից հետո 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականը։