«Լիվերպուլը» միացել է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպանի համար պայքարին

«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնը շարունակում է գրավել գրանդ ակումբների հետաքրքրությունը։ 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ուշադիր հետևում են ինչպես Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան առաջատար ակումբները։

Transfer News Live-ը, հղում անելով The Sun Football-ին, հաղորդում է, որ «Լիվերպուլը» միացել է Ուորթոնի համար պայքարին։ Անգլիացու պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 60 միլիոն եվրո):

Ադամ Ուորթոնը այս մրցաշրջանում «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրած 25 խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։ Պաշտպանական կիսապաշտպանի պայմանագիրը «Արծիվների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։