«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է թիմի հաղթանակին Անգլիայի առաջնությունում։
«Անսահման շնորհակալ եմ անցյալի համար, շատ, շատ ուրախ եմ ներկայի համար և շատ դրական եմ տրամադրված ապագայի նկատմամբ։ Շնորհավորում եմ», – գրել է Կլոպը սոցիալական ցանցերից մեկում։
«Լիվերպուլը» հոլանդացի մարզիչ Առնե Սլոտի գլխավորությամբ իր առաջին մրցաշրջանում նվաճեց Պրեմիեր Լիգայի 20-րդ տիտղոսը։ Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» միայն մեկ անգամ է նվաճել Պրեմիեր Լիգայի տիտղոսը։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին։ 2025 թվականի հունվարի 1-ից մասնագետը սկսել է կատարել «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարի պարտականությունները։