Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա շվեյցարացու նկատմամբ։
Նշվում է, որ եթե «Բորուսիան» չկարողանա Չեմպիոնների Լիգային որակավորվել, տրանսֆերի հավանականությունը զգալիորեն կմեծանա։
Այս մրցաշրջանում Կոբելը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, բաց է թողել 65 գոլ և 10 անգամ անառիկ է պահել դարպասը։ Կոբելի աշխատանքային պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։