Գրեգոր Կոբելը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հաղորդում է BILD-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա շվեյցարացու նկատմամբ։ Ասվում է, որ եթե «Բորուսիան» չկարողանա Չեմպիոնների լիգայի որակավորում ապահովել, տրանսֆերի հավանականությունը զգալիորեն կմեծանա։

Հաղորդվում է, որ «մեղուները» պատրաստ են լսել մինչև 60 միլիոն եվրոյի առաջարկներ Կոբելի համար։ Այս մրցաշրջանում Կոբելը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, բաց է թողել 65 գոլ և տասը անգամ անառիկ է պահել դարպասը։

Կոբելի աշխատանքային պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։