Ջան Պիերո Գասպերինի․ ««Ինտերը» ունի որոշակի առավելություն, բայց դա պետք է ապացուցվի խաղադաշտում»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է «Ինտերի» և «Բարսելոնայի» միջև դիմակայության վերաբերյալ իր մտքերով։

««Ինտերի» և «Բարսելոնայի» միջև դիմակայությունը խոստանում է հիանալի լինել։ «Բարսելոնան» ունի ֆանտաստիկ երիտասարդ թիմ, բայց «Ինտերն» ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է եզրափակիչ հասնելու համար։

Իմ կարծիքով, «Ինտերը» ունի որոշակի առավելություն, բայց դա պետք է ապացուցվի խաղադաշտում», – Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «ներաձուրիները» կհանդիպեն կատալոնացիների հետ։ Առաջին խաղը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին Միլանում։