Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալ Մադրիդը» գլխավորելու դիրքորոշման մասին

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մտադիր է գլխավորել իր նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»։

«Ակնկալվում էր, որ Խաբի Ալոնսոն շատ շուտով «այո» կասի «Ռեալ Մադրիդին» որպես նոր գլխավոր մարզիչ», – ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Խաբի Ալոնսոն այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը», որը Բունդեսլիգայի գործող չեմպիոն է։