Դեկուն այդ ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է․ «Բարսելոնան» տրանսֆերային թիրախ ունի

«Բայերի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sky Sport DE-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն 29-ամյա իսպանացու մեծ երկրպագու է։ Նշվում է, որ «Բայերը» չի պլանավորում Գրիմալդոյին բաց թողնել 30 միլիոն եվրոյից պակաս գնով։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, դարձել է չորս գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։