«Չելսին» պատրաստ է վաճառել կենտրոնական պաշտպանին

Լոնդոնի «Չելսին» կքննարկի կենտրոնական պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։ 24-ամյա ֆուտբոլիստը պարբերաբար վնասվածքներ է ստանում, այդ իսկ պատճառով նրա ապագա հեռանկարները ակումբում հարցականի տակ են։

Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ «կապույտների» ղեկավարությունը բաց է ֆրանսիացուն վաճառելու համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լոնդոնցիները նույնպես պատրաստ են դիտարկել վարձակալության առաջարկները։

Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով՝ Ուեսլի Ֆոֆանայի արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացրել է 14 խաղ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։