«Բավարիայի» 31-ամյա պաշտպան Էրիկ Դայերը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը, ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Դայերի գործող աշխատանքային պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։
31-ամյա ֆուտբոլիստը «Բավարիային» մշտական հիմունքներով միացել է անցյալ տարվա հունիսին։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 խաղ, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։