«Ատլետիկոն» պլանավորում է ավարտին հասցնել «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը։ 27-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է կարիերան Իսպանիայում շարունակելով, ինչի մասին խոսել է վերջերս տված հարցազրույցում։
«Ատլետիկոն» արդեն մի քանի ամիս է, ինչ համարվում է արգենտինացու հիմնական հավակնորդը։ Diario AS-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը հույս ունի տրանսֆերը իրականացնել մինչև հունիսի կեսերին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնությունը։
Մադրիդը պատրաստ է առաջարկել 40-50 միլիոն եվրո գումարած բոնուսներ, բայց «Թոթենհեմը» շատ ավելին է պահանջում՝ մոտ 70 միլիոն։ Transfermarkt-ի փորձագետները Քրիստիան Ռոմերոյի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։