Ուատարու Էնդոն այս արդյունքով չորրորդն է ճապոնացի ֆուտբոլիստների շրջանում

Կիսապաշտպան Ուատարու Էնդոն «Լիվերպուլի» հետ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող, ինչը որոշվեց Արնե Սլոտի թիմի՝ «Թոթենհեմի» նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակով։  Արդյունքում մերսիսայդյան ակում  ապահովեց տիտղոսը մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ։

Էնդոն դարձավ չորրորդ ճապոնացին, որը հաղթել է Պրեմիեր Լիգայում։

Նախկինում դա հաջողվել էր Տակումի Մինամինոյին (Լիվերպուլ, 2019/20), Շինջի Օկազակիին (Լեսթեր, 2015/16) և Շինջի Կագավային (Մանչեսթեր Յունայթեդ, 2012/13):