«Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վնասվածք է ստացել ազդրի մկանի հատվածում։
The Atletic-ը հաղորդում է, որ վնասվածքի պատճառով Ռեշֆորդը, հավանաբար, բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը։ Ռեշֆորդը կենթարկվի լրացուցիչ հետազոտությունների, սակայն բժիշկները դեռևս չեն կարծում, որ հարձակվողը վիրահատության կարիք կունենա։
Մինչև մրցաշրջանի ավարտը «Ասթոն Վիլան» դեռ խաղեր ունի անցկացնելու «Ֆուլհեմի», «Բորնմութի», «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Մարկուս Ռեշֆորդը վարձավճարով է խաղում «Ասթոն Վիլայում»։
Ակնկալվում է, որ հարձակվողը ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», որից հետո որոշում կկայացնի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։